Ավարտին են մոտեցել Պատկանյան փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները

Ավարտին են մոտեցել Պատկանյան փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները
2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում Արտաշատ քաղաքային համայնքում ավարտին են մոտեցել Պատկանյան փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են փողոցի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է 1250 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում։
Աշխատանքների ավարտին նախատեսված է նաև փողոցի գծանշում: