2023 թ․ մայիսի ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ․աա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ

2023 թ․ մայիսի ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ․աա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների տվյալները։
Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ 2023 թ․ մայիս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ։ Սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2019 թ. 146 հազար, 2022 թ. 116 հազար զբոսաշրջիկ):
2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հիմնական երկրներն են՝
🇷🇺 Ռուսաստանը (շուրջ 52%),
🇬🇪 Վրաստանը (12%) և
🇮🇷 Իրանը (6%):