ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ծառայությունների ազատ առեւտրի համաձայնագիր

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Սոչիում ստորագրել են համաձայնագիր ծառայությունների ազատ առեւտրի, դրանց հիմնման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին:
Որոշումն ընդունվել է հինգշաբթի, Սոչիում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով։
Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Քաղաքական գործիչները նաեւ հաստատել են մինչեւ 2030թ. արդյունաբերական կոոպերացման զարգացման հայեցակարգը՝ համապատասխան միջոցների համալիրով, ռադիացիոն իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման ոլորտում փոխգործակցության, վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման հարցերի վերաբերյալ փոխգործակցության մասին համաձայնագրերը»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշվել է, որ ընդունվել է համագործակցության հուշագիր էլեկտրակապի ցանցերում խարդախության դիմակայման համար, ինչպես նաեւ հաստատվել է մինչեւ 2030թ. միջոցառումների պլանը էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների հետ վերաբերվելու հարցում։