Եվրոգոտին ռեցեսիայի մեջ է մտել 2023 թվականի առաջին եռամսյակում

Եվրոգոտին ռեցեսիայի մեջ է մտել 2023 թվականի առաջին եռամսյակում

2023 թվականի առաջին եռամսյակում եվրոգոտին ռեցեսիայի մեջ է մտել: Սա երկրորդ եռամսյակն է անընդմեջ, երբ գոտու ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով նվազել է 0.1%-ով։ Այս մասին են վկայում Եվրոստատի տվյալները։

«Եվրոգոտու ՀՆԱ-ի անկումը 2022-ի չորրորդ եռամսյակում և 2023 թվականի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կազմել է 0.1%», – այս մասին ասվում է Եվրոստատում:

Այսպիսով, ԵՄ վիճակագրական գործակալության տվյալներով՝ առաջին եռամսյակից եվրոյի գոտին «գտնվում է տեխնիկական անկման վիճակում», որի սահմանումը երկու եռամսյակ անընդմեջ տնտեսական անկում է։

Իր նախնական գնահատականներում Եվրոստատը նշել է, որ 2022 թվականի չորրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է 0.1%-ով, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում աճն արագացել է մինչև 0.2%:

Եվրոստատն իր վիճակագրական գնահատականի այս զգալի վերանայումը կապում է արդյունաբերության սպասվածից ավելի մեծ անկման հետ: Դա առաջին հերթին վերաբերում է ԵՄ ամենամեծ տնտեսությանը` Գերմանիային։

Աղբյուրը՝   b24.am