Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Ըստ Սյունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրութայն՝ մարզպետը ողջունել է դեսպանի երկրորդ այցը Սյունիք, իսկ Քրիստինա Քվինը պատմել է աշխատանքային այցի նախորդ օրերին մարզի համայնքներում ունեցած հանդիպումների մասին։
Նա հետաքրքրվել է հատկապես Տեղ համայնքում ու մարզի սահմանային այլ բնակավայերում ստեղծված ներկա անվտանգային իրավիճակով, և մարզպետը, պատասխանելով նրա հարցերին, ներկայացրել է ստեղծված կացութունը։
Ռոբերտ Ղուկասյանը դեսպանի հետ խոսել է հատկապես այն խնդիրների մասին, որոնք առաջացել են ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով և անվտանգությունից բացի, կապված են նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու անհնարինության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի հետ։
Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, միջազգային տարբեր կառույցների՝ Սյունիքի հետ համագործակցության, ամերիկյան քաղաքների հետ մարզի համայնքների հնարավոր գործընկերության և այլ հարցեր։