Գառնիում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, լուսավորվում են փողոցներ

Գառնիում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, լուսավորվում են փողոցներ
Կառավարության սուբվենցիոն 2 ծրագրերով Գառնիում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, լուսավորվում են փողոցներ
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գառնի համայնքում լայն թափով ընթանում են ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ:
Ծրագրով ընտրվել են կարևոր նշանակություն ունեցող փողոցներ, որոնք առավել խիտ են բնակեցված:
Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր121 մլն. դրամ արժողությամբ. առաջին փուլի համար ներդրումը կազմում է 72 մլն, դրամ, որից 35%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը:
Մեկնարկած աշխատանքների շրջանակներում ավարտվել են Գրիբոյեդով փողոցի և նոր գերեզմանատուն տանող ճանապարհահատվածների շինաշխատանքները։
Կառավարության 2023 թվականի մեկ այլ ծրագրով էլ Գառնի համայնքում և համայնքի Գողթ, Գեղադիր, Գեղարդ, Հացավան բնակավայրերում մեկնարկել են լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ:
Ընդհանուր երկարությունը 10 կմ է, նախատեսված է տեղադրել 392 հենասյուն և լուսարձակներ: Ծրագրի արժեքը 52 մլն. դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 55%-ը՝