Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարեւոր ներդրումը կունենա Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը հայրենիքում միավորելու գործում

Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարեւոր ներդրումը կունենա Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը հայրենիքում միավորելու գործում

 

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսի 5-ին բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։

Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի գործկոմի  նիստի ժամանակ այս մասին ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Գործկոմի նիստին մասնակցում էին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագաներ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) Ստեփան Դեր Բեդրոսյանը (Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Հայաստան) գործկոմի անդամները աշխարհի տարբեր երկրներից։

«Համահայկական խաղերը մեր միասնության ու համախմբման խորհրդանիշն են։   Այս պահին մասնակցության հազարավոր հայտեր ունենք և՛ արտերկրից, և՛ Հայաստանից։ Կամավորական խմբերը նույնպես պատրաստ են, այս պահին շուրջ 1150 կամավոր կա, որոնք կօգնեն խաղերը կազմակերպելու հարցում»,- ասաց Զաքարյանը։

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով  ողջունեց  Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի անդամներին՝ նշելով, որ Համահայկական խաղերը անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչ են դարձել։

«Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ, այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման և սպորտի մասսայականության ապահովման հարցում։

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ տարեցտարի ընդլայնվում է Համահայկական խաղերի մասնակիցների թիվը։ Եթե խաղերին մասնակցության քանակը սկզբնական շրջանում կազմում էր մոտ 1500, ապա այժմ այդ թիվը քառապատկվել է։ Ավելի քան երկու անգամ ընդլայնվել է մարզաձևերի քանակը՝ դրսևորվելու հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով տաղանդավոր մարզիկների»,- ընդգծեց Խաչատրյանը։

Փոխվարչապետն ու կոմիտեի անդամները առանձնահատուկ կարևորեցին այն հանգամանքը, որ այս տարի Համահայկական խաղերը կանցկացվեն  Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում։

«Գաղտնիք չէ, որ մշակութային և սպորտային միջոցառումների մեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում, ուստի Համահայկական խաղերի մարզային ընդգրկումը կարևոր քայլել է մարզերում սպորտային առօրյան ակտվիացնելու և առողջ ապրելակերպի կարևորությունը ընդգծելու հարցում։

Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարևոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման և հայկական սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը, և ոչ միայն երիտասարդությանը, հայրենիքում միավորելու գործում»,- եզրափակեց Խաչատրյան։

Փախվարչապետը՝ Համահայկական նախորդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրված ավանդի և ցուցաբերած նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալները հանձնեց Կոմիտեի պատվավոր անդան Հարություն  Յավրյանին , լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանին և Համահայկական կամավորական միության նախագահ Սևակ Կարապետյանին Երևանի շտապօգնություն  ՓԲԸ ընկերութան 103 ծառայության պետ Ռիտա Աբրահամյանին և շնորհակալագրեր՝ Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ դիզայներ Բագրատ Դիվանյանին, Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն  Դավիթ Կարապետյանին և Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ Մուշեղ Գառուկյանին։

ՀԽՀԿ Գործադիր կոմիտեի որոշմամաբ Համահայկական խաղերին աջակցելու համար «Ապավեն» ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանին շնորհվեց համահայկական խաղերի բարձրագույն պարգևը՝ Պատվո շքանշանը։

 

 

 

 

Կոմիտեն հաստատեց օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում 8-րդ խաղերի խորհրդանիշը, Կոմիտեի ստեղծման 25 ամյակի մեդալների էսքիզը և խաղերի կազմակերպմանն առնչվող այլ հարցեր։ Նիստում որոշվեց համահայկական ամառային 8-րդ խաղերի հայտերիընդունման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 15։