3-4 տարի հետո Հայաստանը էլեկտրաէներգիայի 25 տոկոսը կստանա արեւից. Հայկ Հարությունյան

3-4 տարի հետո Հայաստանը էլեկտրաէներգիայի 25 տոկոսը կստանա արեւից. Հայկ Հարությունյան

Հայաստանում արեւային էներգիայի արտադրությունն անընդհատ աճում է, եւ արդեն 3-4 տարի հետո արեւային էներգետիկան կարող է զբաղեցնել մինչեւ 20 տոկոս՝ երկրի էներգաբալանսի ներկայիս 12 տոկոսի դիմաց։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է  հայկական էներգետիկ գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը։

Հարցին, թե որքանով է Հայաստանն այժմ օգտագործում իր ներուժը արեւային էներգետիկայի ոլորտում, Հարությունյանը պատասխանել է.  «Հիմա չնչին տոկոսով... ներուժն այնտեղ հսկայական է»։

Ընդ որում, նա նշել է, որ այժմ Հայաստանի էլեկտրաէներգիայի տարեկան սպառման մեջ արեւային էներգիան կազմում է արդեն 12 տոկոս։ Եվ այդ թվերը շատ լուրջ են նաեւ համաշխարհային մասշտաբով, ընդգծել է մասնագետը։ Միեւնույն ժամանակ, այդ ցուցանիշը «շատ վստահ է աճում», հավելել է նա։

«Առաջիկա 3-4 տարում մենք կունենանք առնվազն 25 տոկոս։  Պետությունը ներդրումներ չի անում, մասնավոր սեկտորն է անում։ Իսկ մասնավոր հատվածը ցանկանում է ներդրումներ անել։ Եվ մինչեւ 2025 թվականը ես վստահ եմ, որ մինչեւ 25 տոկոսը մենք կհասնենք», - հայտարարել է Հայկ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում արեւային էներգետիկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ռուսական ընկերությունները։

«Կան բազմաթիվ ռուսական ընկերություններ, որոնք այժմ փորձում են նախագծեր գտնել, որպեսզի մտնեն արդեն կառուցված նախագծերի մեջ կամ զրոյից նման նախագծեր մշակեն։ Հայաստանում արեւային էներգետիկան ամենաէժան «նոր» էներգիան է, որը կարող է լինել։ Արեւային ինսոլյացիա, Հայաստանի կլիման պարզապես իդեալական է արեւային էներգետիկայի զարգացման համար», - պարզաբանել է նա։