2023 թվականին սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան քաղաքում կառուցվելու է մարզադպրոց

2023 թվականին սուբվենցիոն ծրագրով  Բյուրեղավան քաղաքում կառուցվելու է մարզադպրոց
2023 թվականին սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան քաղաքում կառուցվելու է մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի լիարժեք մարզվել ու անցկացնել հանրապետական, միջազգային մրցաշարեր: Շուտով կտրվի սպորտային համալիրի կառուցապատման աշխատանքների մեկնարկը:
Մինչ շինարարական աշխատանքների սկսելն այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը քննարկման էր հրավիրել կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն՝ քննարկելու շինարարության մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր և կատարել դիտարկումներ:
Համայնքի ղեկավարն առանձնահատուկ կարևորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025թթ-ի ընթացքում:
Ընդհանուր արժեքը կազմում է 653 473 160 դրամ: Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը կազմում է 424 757 554 դրամ (65%): 2023թ-ին համայնքի ներդրումը կազմում է 162 500 000 դրամ: