ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անվտանգ դարձնել արհեստական բանականությամբ հավելվածները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անվտանգ դարձնել արհեստական բանականությամբ հավելվածները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թվային հարթակներում վարքագծի կանոնակարգ է առաջարկել, որի շրջանակում կոչ է անում, այդ թվում, շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի արհեստական բանականության կիրառմամբ բոլոր հավելվածներն անվտանգ լինեն:
 
Ըստ  ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության՝ օրենսգրքում կոչ է արվում բոլոր շահագրգիռ խաղացողներին «շտապ և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար, որպեսզի արհեստական բանականության կիրառմամբ բոլոր հավելվածները լինեն անվտանգ ու հուսալի», հետևեն էթիկային և չխախտեն մարդու իրավունքները:
Բացի այդ, Գուտերեշի առաջարկի համաձայն, կառավարությունները, տեխնոլոգիական ընկերությունները և այլ շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան ցանկացած նպատակով ապատեղեկատվության և ատելության խոսքի օգտագործումից և աջակցությունից: