Որոշ ժամանակ ջուր չի լինի Սիսիանի որոշ շենքերում, Վայոց Ձորի Գետափ գյուղում և Եղեգնաձորի Երևանյան խճուղում

Որոշ ժամանակ ջուր չի լինի Սիսիանի որոշ շենքերում, Վայոց Ձորի Գետափ գյուղում և Եղեգնաձորի Երևանյան խճուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Սիսիան քաղաքի Շահումյան, Տեր-Ղազարյան, Ն.Ադոնց, Իսրայելյան, Սիսական, Ֆիզկուլտուրնրկներ, Նար-Դոս, Իսրայել Օրի, Չարենց, Շիրվանզադե, Շիրակ, Գ.Նժդեհ փողոցների և  Որոտան փողոցի բազմաբնակարան շենքերի   ջրամատակարարումը:

Հունիսի 13-ին ժամը 12:00-ից մինչև հունիսի 14-ը ժամը 18:00-ն  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի Գետափ գյուղի և Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: