ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդը պատվիրակել է ֆոնդի 2021-2022 թվականների զուտ ակտիվների արժեքի հաշվարկ, որի արդյունքներով ֆոնդը գրանցել է կատարողական բարձր ցուցանիշներ, որոնք էապես գերազանցում են այլ հանրային միջոցների կառավարմամբ ստացված արդյունքները։

Այսպես` ֆոնդի ֆինանսական աճը կազմում է +12.8%, իսկ դրամի արժևորման գործոնի անտեսման դեպքում աճը կկազմեր +19.6%։ Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է անկախ գնահատողի կողմից։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի առաջին գործարքը կնքվել է 2021 թվականին և այս կարճ ժամանակահատվածում գրանցած նման արդյունքը խոսուն ցուցանիշ է։

Ֆոնդն առաջարկում է բաժնեմասային ֆինանսավորում տեղական բիզնես նախագծերին։ Ընդհանուր առմամբ գնահատվել է ֆոնդի ողջ պորտֆելը։ Պորտֆելային ընկերությունների մեջ են մտնում այնպիսի հաջողված բիզնես ծրագրեր, ինչպիսիք են Հարդ Ռոք Կաֆե Երևանը, Հայր և որդի Երեմյանների հետ համատեղ՝ «Սերմից՝ ֆերմա» և մի շարք այլ ներդրումային ծրագրեր, որոնց մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ԱՆԻֆ-ի կայքում։