Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում

Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում

Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։

Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։

«Եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 միլիարդ դրամի մասին։ Ես կտրականապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ գյուղացիները մենակ են մնացել։ Մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ։ Հայաստանի գյուղատնտեսությունը հիմա կառուցվածքային փոփոխության է ենթարկվում՝ ավանդական գյուղատնտեսությանը փոխարինման է գալիս բարձր արտադրողականության գյուղատնտեսությունը։

Այդ փոփոխությունների ազդեցությունը վիճակագրական թվերի վրա կերևա որոշ ժամանակ անց», - ասել է Վահան Քերոբյանը։