Այս տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս. Մարտին Գալստյան

Այս տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս. Մարտին Գալստյան

Մեր կանխատեսումների համաձայն՝ այս տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս:

Այս մասին հունիսի 13-ին, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի -ամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք 1 տոկոս ավելացրել ենք մեր աճի կանխատեսումը՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով», - ասաց Մարտին Գալստյանը։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն տարվա ընթացքում կլինի թիրախից որոշակիորեն ցածր. «Այսինքն, եթե մեր թիրախը 4 տոկոս է, մենք կանխատեսում ենք, որ այն կլինի ավելի ցածր։ Այս վերջին զարգացումների ընթացքում տեսնում ենք, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան նախկինում կանխատեսում էինք։ Բայց կա նաև չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է», - ասաց ԿԲ նախագահը։

Նշենք, որ ԿԲ–ն այսօր 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի։