ՀՀ ԿԲ-ն ընթացիկ տարում 6.9% տնտեսական աճ է ակնկալում

ՀՀ ԿԲ-ն ընթացիկ տարում 6.9% տնտեսական աճ է ակնկալում

Կենտրոնական բանկը 2023 թվականի համար 6․9% տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում։ Գնաճը տարվա ընթացքում կկայունանա 4%-ի սահմաններում։

«Տնտեսական աճի դանդաղ տեմպերը Հայաստանում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում: Ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն», – ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու նկատում` տնտեսական ակտիվության աճ ունենք, – «2023-ի երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճը:

Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էակն թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում: Հայաստանի Կենտրոնական բանկը  համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»: