Ուրցալանջում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները
29 992 728 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի մեկնարկը տրվեց օրերս, որի շրջնակներում բարեկարգվելու է Արարատ համայնքի Ուրցալանջ բնակավայրի Հաղթանակ
փողոցի 500 գծմ երկարությամբ ճանապարհահատվածը ու այդ հատվածներին հարող մայթերը:
Փողոցում այս օրերին աշխատում է ծանր տեխնիկա՝ հողային աշխատանքներ իրականացնելու համար, որին կհաջորդեն փողոցի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները։
Նշված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները իրականացվում է 2023 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով։
Համայնքում իրականացվող բոլոր տեսակի բարեկարգման աշխատանքները մշտապես գտնվում են Արարատի համայնքապետարանի ղեկավար կազմի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։