Եգիպտոսը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Եգիպտոսի իշխանությունները շահագրգռված են առևտուրը առավելագույնս այլընտրանքային արժույթներով իրականացնելու հարցում։
Եգիպտոսը ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել։
Այս մասին հայտնել է Կահիրեում ՌԴ դեսպան Գեորգի Բորիսենկոն։
«Եգիպտոսը ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել, քանի որ այն նախաձեռնություններից մեկը, որոնցով հիմա զբաղվում է ԲՐԻԿՍ-ը, առևտրի առավելագույն անցումն է այլընտրանքային արժույթների, լինի դա ազգային արժույթը, թե ինչ-որ համատեղ արժույթի ստեղծում։ Եգիպտոսին դա շատ է հետաքրքրում», - դիվանագետի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։
Օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի կունենա ԲՐԻԿՍ գագաթնաժողովը։
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ խմբի անդամ են Բրազիլիան, Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Ռուսաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։