Սյունիքի մարզի 3 ճանապարհահատված ասֆալտապատված է և երթևեկելի

Սյունիքի մարզի 3 ճանապարհահատված ասֆալտապատված է և երթևեկելի

Սյունիքի մարզի ռազմավարական նշանակության ավտոճանապարհները մեր պետության առաջնահերթություններից են:

AAB Construction ընկերությունը վերջին ամիսների ընթացքում հիմնանորոգել է Սյունիքի 3 ճանապարհահատված՝ գումարային ավելի քան 20 կմ երկարությամբ:

Ընկերությանը վստահված հատվածները տեղակայված են Լծեն-Տաթև, Լծեն-Շամբ և Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն սահման ճանապարհներին:

Շինարարական աշխատանքներն այժմ ամփոփիչ փուլում են, բայց ճանապարհներն արդեն իսկ շահագործվում են:

Մոտակա շաբաթներին AAB Construction-ն ամբողջովին կավարտի 3 ծրագիրը՝ հանրությանը հանձնելով կահավորված և գծանշված ճանապարհներ: