Թույլատրվել է Հայաստանի կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ

Թույլատրվել է Հայաստանի կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։

Այս մասին նշված է տեսչական մարմնի մամուլի հաղորդագրությունում։

Ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը ուժի մեջ էր մտել ընթացիկ տարվա ապրիլի 5-ից։