Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը շարունակում է աճել

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը շարունակում է աճել

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի հունվար-ապրիլին ուղևորահոսքը կազմել է 1 453 222 մարդ։

«Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 1 427 916, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 25 306։

Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում) 2022 թվականի հունվար-մարտին ուղեւորահոսքը կազմել է ընդամենը 570 689, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 270 975 մարդ։

Ակնհայտ է, որ ուղեւորահոսքը զգալիորեն աճել է։ 

Աղբյուրը՝  news.am