Ավարտվել են Աթարբեկյան 66 բազմաբնակարան բնակելի շենքի բակի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները

Ավարտվել են  Աթարբեկյան 66  բազմաբնակարան բնակելի շենքի բակի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում` ավարտին է մոտեցել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Արտաշատ քաղաքային համայնքի Աթարբեկյան 66 բազմաբնակարան բնակելի շենքի բակի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է 5605 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում և կողնակների կառուցում։
Նշենք, որ շենքի բակը երկար տարիներ գտնվում էր բավականին անմխիթար վիճակում։