Բավրա տանող ճանապարհի վերանորոգման համար ֆինանսավորումն առաջիկայում կապահովվի

Կառավարություն առաջիկա նիստերից մեկում կկայացնի Բավրա տանող ճանապարհի վերանորոգման համար ֆինանսավորման որոշումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:
Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Բավրա տանող ճանապարհի մասին ելույթին՝ Փաշինյանը հայտնեց. «Կառավարության հաջորդ կամ մյուս նիստում ֆինանսավորման որոշումը կկայացվի, մրցույթը կա, հաղթող ընկերություն արդեն ունենք: Շինարարությունն առաջիկա ամսվա ընթացքում կսկսվի»: