Գորիս քաղաքի 10 փողոցներում կապիտալ շինարարություն է իրականացվում

Գորիս քաղաքի 10 փողոցներում  կապիտալ շինարարություն է իրականացվում
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն շրջայց է կատարել շինհրապարակներում։ Շրջայցի շրջանակներում համայնքի ղեկավարը այցելել է փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի շինհրապարակներ: Հիմնանորգման աշխատանքներն իրականացվում են տարբեր ծրագրերի շրջանակներում և համայնքային միջոցներով: Կապիտալ շինաշխատանքներ են իրականցվում նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում` 55 տոկոս համայնքի և 45 տոկոս պետության համաներդրմամբ:
Շինարարության պատասխանատուները Առուշանյանին են ներկայացրել շինաշխատանքների ընթացքի մանրամասները: Համայնքի ղեկավարը շրջայցի շրջանակներում այցելել է նաև Գորիսի կենտրոնական փողոցների շինհրապարակ:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:
Այս պահին Գորիս համայնքում մեծածավալ շինարարություն է ընթանում՝ համայնքի ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, որպեսզի բակերը, փողոցները բարեկարգվեն ու հարամարավետ տեսք ստանան: