ՈԿՖ(Զոդ) բանավանում նոր կոյուղագիծ է կառուցվում

ՈԿՖ(Զոդ) բանավանում նոր կոյուղագիծ է կառուցվում
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում կառուցվում է նոր ջրահեռացման համակարգ (կոյուղագծեր)։
Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի ջրահեռացման համակարգը գտնվում էր շատ անմխիթար վիճակում, որտեղ առկա էին բազմաթիվ խցանումներ և այլ տարատեսակ խնդիրներ։ Ելնելով Արարատ համայնքի առաջնահերթության ծրագրերի իրականացումից, որը ընդգրկված է՝ զարգացման հնգամյա ծրագրում, ինչպես նաև հաշվի առնելով բնակչության բազմաթիվ խնդրանք-բողոքները այս ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում ունենալ անխափան ջրահեռացման համակարգ՝ բարելավվելով բնակիչների կենցաղային խնդիրները։
Կառուցվող 2645 գծամետր երկարությամբ կոյուղագիծը կսպասարկի ՈԿՖ բանավանի թվով 1300 տնտեսությանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 480 000 ՀՀ դրամ դրամ։