Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական փառատոնը

Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական փառատոնը
Հունիսի 17-ին Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական փառատոնը:
Փառատոնի ընթացքում հայկական և վրացական թիմերը կներկայացնեն իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստի ու արհեստագործական աշխատանքները:
Փառատոնի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը նպաստելն է, միջմշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելը:
Փառատոնի մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Հասցե՝ Դիլիջանի կենտրոնական հրապարակ (շատրվանների հրապարակ), Մյասնիկյան փողոց
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության աջակցությամբ: