Ամբողջությամբ վերակառուցվել և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով է վերազինվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» ենթակայանը

Ամբողջությամբ վերակառուցվել և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով է վերազինվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» ենթակայանը

Ամբողջությամբ վերակառուցվել և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով է վերազինվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» ենթակայանը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տարածած հաղորդագրությունից, ենթակայանը վերակառուցվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության սեփական միջոցներով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Լիճքը» կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման առումով։

Վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Կասկադ-Էներգո» ընկերության կողմից։ Ենթակայանը շահագործվում է 1966 թվականից։ 2020 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքների արդյունքում ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։

Ապամոնտաժվել  են 220, 110, 35 կՎ  սարքավորումները և դրանց հիմքերը, 63 ՄՎԱ հզորությամբ երկու  ավտոտրանսֆորմատորները, ինչպես նաև գծային կարգավորիչ 35/35 կՎ  երկու տրանսֆորմատորները։ Տեղադրվել են 125 ՄՎԱ հզորությամբ երկու նոր ավտոտրանսֆորմատորներ, երկու՝ նոր  35/35 կՎ լարման  գծային կարգավորիչ տրանսֆորմատորներ, ինչպես նաև 220, 110, 35 կՎ նոր սարքավորումներ։  Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 35 կՎ ՓԲՍ  նոր շենք։

Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգերը։

Բարեկարգվել է ենթակայանի տարածքը, վերակառուցվել է պարիսպը և տեղադրվել են տեսահսկման համակարգեր։

Աղբյուրը՝   armenpress.am