Պուտինը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով

Պուտինը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով

Ռուսաստանի եւ Չինաստանի հաշվարկների մոտ 80 տոկոսը կատարվում է ռուբլով եւ յուանով, ԵԱՏՄ-ում հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ ավելացրել է ապրանքաշրջանառությունը բարեկամ երկրների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Որոշ նման պետությունների հետ, որոնց ղեկավարները չեն ենթարկվում արտաքին ճնշմանը, առաջնորդվում են ոչ թե օտար, այլ իրենց ազգային շահերով, մեր փոխադարձ առեւտրի ծավալներն աճել են նույնիսկ ոչ թե ինչ-որ տասնյակ տոկոսով, այլ մի քանի անգամ»,-ասել է Պուտինը։ 

Նրա խոսքով՝ այժմ այդ ծավալները շարունակում են աճել։

Աղբյուրը՝ news.am