Ռուսական «Գազպրոմ»-ը և ադրբեջանական «SOCAR»-ը համագործակցության հարցեր են քննարկել

Ռուսական «Գազպրոմ»-ը և ադրբեջանական «SOCAR»-ը համագործակցության հարցեր են քննարկել

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում 2023-ի շրջանակներում աշխատանքային հանդիպում է կայացել «Գազպրոմ»-ի կառավարման կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միլլերի և ԱՀ Պետնավթընկերության (SOCAR) նախագահ Ռովշան Նաջաֆի միջև։

«Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ընկերությունների փոխգործակցության արդիական հարցեր, մասնավորապես՝ գազամատակարարման ոլորտում, ինչպես նաև դիտարկել են գազի փոխադրման ոլորտում գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Աղբյուրը՝   news.am