Սիսիանում և Գորիսում կներդրվի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը

Սիսիանում և Գորիսում կներդրվի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը
Հունիսի 16-ին Անգեղակոթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կնքվել է եռակողմ համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև։
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում։
Ըստ հուշագրի՝ կողմերը նախատեսում են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար ներդնել «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը:
Այս ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների, ինչպես նաև համայնքային առանձնահատկությունների ու տնտեսական հնարավորությունների վրա:
Սյունիքի մարզում «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվելիք ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ մինչ այդ կկազմակերպվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: