Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Այս մասին տեղեկացնում են Fly Arna-ից։
Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 8-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ |
Մեկնում |
Ժամ |
Ժամանում |
Ժամ |
Օդանավ. |
Հաճախականություն |
G6 395 |
Երեւան |
16:45 |
Մոսկվա (Վնուկովո օդանավակայան) |
19:25 |
A320 |
երկ/հնգ/շբթ/կրկ |
G6 396 |
Մոսկվա (Վնուկովո օդանավակայան) |
20:25 |
Երեւան |
01:20 |
A320 |
երկ/հնգ/շբթ/կրկ |
«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ավելի շատ հնարավորություն տալով։ Մեր նպատակը եղել և մնում է մեր ուղևորներին հարմարավետ և հաճելի ճամփորդական փորձառությամբ ապահովելը, և մենք ուրախ ենք, որ այսուհետ հնարավորություն կունենանք էլ ավելի շատ ուղևորներ հյուրընկալել մեր օդանավերում ազգային ավիաուղիներին հարիր հայկական հյուրընկալությամբ և ջերմությամբ», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:
Fly Arna-ի մասին. Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: