Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը», - ասաց Կոստանյանը:

Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը: 

«Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար»,-ասաց Կոստանյանը: 

Ավելի վաղ Կապանում գլխավոր հյուպատոսություն էր բացել Իրանի Իսլամական Հանրապետությունը: