Էրեբունու և Շենգավիթի որոշ հատվածներում ջուր չի լինի. ջրատար է վթարվել

Էրեբունու և Շենգավիթի որոշ հատվածներում ջուր չի լինի. ջրատար է վթարվել

«Վեոլիա ջուր»-ը հայտնում է, որ վթարվել է «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարը:

Երեկ երեկոյան անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը:  

Այստեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ: