Տեղատարափ կարկուտից հետո Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը

Տեղատարափ կարկուտից հետո Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը
Տեղատարափ կարկուտից հետո Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, տապալվել են ծառեր, պոկվել՝ տանիքներ։
Այս մասին տեղեկացնում է Իջևանի համայնքապետարանը։
Անմիջապես կարկուտից հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով աշխատանքի են անցել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը և հատուկ տեխնիկան։ Աշխատանքները տեղում համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։
Տեղում ծառայություն են իրականցնում և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայության, շտապօգնության աշխատակիցները։ Արտակարգ ռեժիմով աշխատում է ՀԷՑ-ը: