Գավառ համայնքում կառուցվել են արոտավայրերի ջրային ավազանների պատնեշները և վերանորոգվել դրանք սնուցող ջրատար առուները

Գավառ համայնքում կառուցվել են արոտավայրերի ջրային ավազանների պատնեշները և վերանորոգվել դրանք սնուցող ջրատար առուները
Ջրային ռեսուրսները արդյունավետ օգտագործելու նպատակով վերանորոգման աշխատանքներ են կատարվել Գավառ համայնքի արոտավայրերի ջրհավաք ավազաններում։ Աշխատանքների շրջանակներում կառուցվել են պատնեշներ և մաքրվել դեպի ավազաններ մատակարարող ջրատար առուները։ Աշխատանքներն իրականացվել են Գավառ քաղաքի «Կարմիր դարից» մինչև «Աղի գոլ» կոչվող հատվածներում, Հացառատ թաղամասում և Ծաղկաշենում։
Այսօրինակ լայնածավալ աշխատանքներ համայնքում չէին իրականացվել խորհրդային տարիներից ի վեր։ Դրանք օգնելու են անասնապահությամբ զբաղվողներին ավելի հեշտ պայմաններում կազմակերպել անասուններին ջրելու խնդիրը։
Նշված աշխատանքները կատարվել են Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ։