Հայաստանից Ռուսաստան կեռասի բեռնափոխադրումներն աճել են 2,5 անգամ, ելակինը` 1,4 անգամ

Հայաստանից Ռուսաստան կեռասի բեռնափոխադրումներն աճել են 2,5 անգամ, ելակինը` 1,4 անգամ

Հայաստանից կեռասի բեռնափոխադրումները Ռուսաստան մինչև ամառվա սկիզբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5 անգամ, ելակինը՝ 1,4 անգամ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

«2023 թվականի ապրիլից մինչ օրս հատապտուղների հավաքման սեզոնի ընթացքում Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային տնօրինությունը Վերին Լարսի անցակետում արձանագրել է ավելի քան 597 տոննա ելակի և 1345 տոննա բալի ներմուծումը, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածք են մտել Հայաստանից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կեռասի բեռնահոսքն ավելացել  է 2,5 անգամ, իսկ ելակինը` 1,4 անգամ։ Միայն հունիսի սկզբից Հայաստանից Ռուսաստանի Դաշնության տարածք է ներկրվել 82 տոննա ելակ և 772 տոննա կեռաս։

Համաձայն «Հյուսիսկովկասյան միջտարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի» դաշնային պետական բյուջետային հիմնարկի Կաբարդինո-Բալկարիայի մասնաճյուղի մասնագետների կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարզվել է, որ մուտքային արտադրանքը լիովին համապատասխանում է պարտադիր պահանջներին և զերծ է կարանտինային օբյեկտներից»,-ասվում է հաղերդագրության մեջ։

Աղբյուրը՝   panorama.am