Ասֆալտապատվում են Ազատամարտիկներ, Պարույր Սևակ և Նազարյան փողոցները

Ասֆալտապատվում են Ազատամարտիկներ, Պարույր Սևակ և Նազարյան  փողոցները
Զանգակատան բնակիչները վերջապես կազատվեն ճանապարհների խորը ջրափոսերից․ ասֆալտապատվում են Ազատամարտիկներ, Պարույր Սևակ և Նազարյան փողոցները
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Զանգակատուն բնակավայրում ավարտին են մոտենում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Ազատամարտիկներ, Պարույր Սևակ և Նազարյան փողոցների ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները՝ ընդհանուր 1320 գծամետր երկարությամբ:
Տեղի բնակիչները վերջին մի քանի տարիներին հաճախ էին բարձրացնում այս փողոցների ասֆալտապատման հրատապության հարցը։ Վերոնշյալ փողոցները գտնվում էին շատ անմխիթար վիճակում, առաջացել էին խորը ջրափոսեր, ինչը արդեն իսկ վտանգավոր էր դարձել մեքենաների երթևեկության և մարդկանց տեղաշարժի համար։ Ի ուրախություն մեր բնակիչների, շուտով բնակավայրում կավարտվեն ասֆալտապատման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 143 մլն ՀՀ դրամ է, որից 45%-ը հատկացնում է համայնքը, 55%-ը՝ Կառավարությունը: