Իրանը եւ Սաուդյան Արաբիան կվերականգնեն փոստային հաղորդակցությունը

Իրանը եւ Սաուդյան Արաբիան կվերականգնեն փոստային հաղորդակցությունը

Իրանի ազգային փոստային ընկերության ներկայացուցիչ Մահմուդ Լյայելը չորեքշաբթի հայտարարել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ փոստային հաղորդակցության վերականգնման մասին՝ թագավորությունում Հաջի ավարտից հետո:

Անդրադառնալով Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնումից հետո Իրանի ազգային փոստային ընկերության ձեռնարկած ծրագրերին եւ մոտեցումներին, նա ասել է, որ Սաուդյան Արաբիայի հետ փոստային հաղորդակցությունը դադարեցվել է երկրի հետ քաղաքական կապերի խզումից հետո, եւ, այժմ, բարեբախտաբար, այս խնդիրը լուծված է։

«Քանի որ Իրանը Համաշխարհային փոստային միության հիմնական անդամ է եւ ունի համապատասխան կարգավիճակ Միությունում, մենք նախկինում փոստային կապ ենք հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, եւ այդ հաղորդակցությունը շուտով կվերականգնվի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո»,-հավելել է նա։

Աղբյուրը՝   news.am