ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ՀՀ Տավուշի մարզում ծանոթացել է մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ՀՀ Տավուշի մարզում ծանոթացել է մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի ու Արազ Պապիկյանի հետ այցելեց ՀՀ Տավուշի մարզ։
ՏՄ ղեկավարը Տավուշի տարածքային բաժնի պետ Վլադիմիր Վահանյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզում իրականացվող սուբվենցիոն մի քանի ծրագրերի իրականացման ընթացքին։ Մասնավորապես՝ համայնք-պետություն համագործակցության ձևաչափով, պետական բյուջե-համայնք համաֆինանսավորմամբ մարզում հիմնանորոգվում են միջպետական Իջևան-Նավուր- Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 𝟏𝟏𝟕/𝟒 հասցեից մինչև Գայի փողոց 𝟗𝟎 հասցեն ընկած հատվածը, տուֆապատվում են Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 𝟐-րդ, 𝟕-րդ և 𝟏𝟎-րդ փողոցների ճանապարհահատվածները, Դիլիջանի գեղարվեստի դպրոցի շենքը, ինչպես նաև ասֆալտապատվում է Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցը։
ՏՄ ղեկավար կազմը ծանոթացավ վերոնշյալ շինարարական աշխատանքների ընթացքին, արձանագրվեցին նախապես հաստատված նախագծից շեղումներ, աշխատանքի որակին առնչվող բազմաթիվ թերություններ։
ՔՏՀԱՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղում հանձնարարական տվեց ՏՄ Տավուշի տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստուգումներ իրականացնել տվյալ սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առկա թերությունները վերացնելու, ընդհուպ անհրաժեշտության դեպքում արդեն իսկ թերություններով իրականացված ծավալները քանդելու և դրանք նորմատիվներին համապատասխանեցնելու համար։
Նշենք, որ Տեսչական մարմնի վերահսկողությունը թե՛ ՀՀ ողջ տարածքում, թե՛ մասնավորապես Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ կլինի պարբերական։