Մեծ Բրիտանիայում պետական ​​պարտքի չափը 1961 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է ՀՆԱ-ն

Մեծ Բրիտանիայում պետական ​​պարտքի չափը 1961 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է ՀՆԱ-ն

62 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պետական ​​պարտքի չափը գերազանցել է ՀՆԱ-ի չափը՝ մայիսին կազմելով դրա 100,1%-ը կամ 2,267 տրիլիոն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տարածած տվյալները։

«Վերջին անգամ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի չափը գերազանցել է 100%-ը 1961 թվականի մարտին», - նշված է փաստաթղթում։

ONS-ի տվյալներով՝ դա տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին պետական ​​հատվածի փոխառությունների աճի պատճառով։ Դրանք կազմել են 20 միլիարդ ֆունտ: Փոխառությունների աճը պայմանավորված է եղել բնակչության էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման` կառավարության լայնածավալ ծրագրով, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացմամբ: Դա հանգեցրել է պետական ​​հատվածի ծախսերի ավելացման:

Sky News հեռուստաալիքն այս առնչությամբ նշում է, որ հրապարակված վիճակագրությունը վկայում է, որ վարչապետ Ռիշի Սունակը չի կարողանում իրականացնել կառավարության առջև դրված հինգ նպատակներից մեկը՝ կրճատել պետական ​​պարտքի չափը։ Նրան չի հաջողվում նաև կիսով չափ կրճատել գնաճը. սա կառավարության հայտարարված առաջնահերթություններից երկրորդն է։

Աղբյուրը՝   armenpress.am