«Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության խրախուսումը» ․ թրեյնինգ Կապանում

«Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության խրախուսումը» ․ թրեյնինգ Կապանում

Հուլիսի 8-10-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի կունենա Կոնրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրայ հիմնադրամների, ինչպես նաև մեր տեղացի գործընկեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համատեղ կազմակերպած թրեյնինգների շարքից թվով իններորդ թրեյնինգը։

Սեմինարը կրում է «Կանանց հասարակական-քաղաքական մասնակցության խրախուսումը» խորագիրը։ Այս անգամ սեմինարը նախատեսված է Սյունիքի  մարզի քաղաքական և սոցիալ֊հասարակական ոլորտի ներկայացուցիչների համար։

Բացման խոսքով և իրենց հեռահար ելույթներով հանդես կգան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հիմնադիր նախագահ Լիլիթ Ասատրյանը, Էդուարդո Ֆրայ հիմնադրամի փորձագետ Հիլի վան դե Սթրիքը։ Որպես տեղացի փորձագետ և դասընթացավար հանդես կգա ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Աննա Սարկիսյանը, ով կներկայացնի քաղաքական հաղորդակցության առանձնահատկությունները։

Միջոցառման շրջանակում իր հաջողության պատմությամբ կկիսվի AHA Collective ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրեն Նայիրի Խաչատուրեանը։ Թրեյնինգի 3-րդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան տեսանկարահանման միջոցով ներկայացնել ուղերձներ և պրակտիկ դաշտում կիրառել ձեռք բերած գիտելիքները: