Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին

Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։
Կառավարության որոշմանը ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար։