Կապուղիների խափանման հետևանքով Հայաստանում հնարավոր է ինտերնետ հասանելիության որոշակի սահմանափակում

Կապուղիների խափանման հետևանքով Հայաստանում հնարավոր է ինտերնետ հասանելիության որոշակի սահմանափակում

Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում: 

Այս մասին նշված  է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:

Այս պահին գործարկել եք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ», - ասված է հաղորդագրության մեջ: