Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրային: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը՝ ընդգծելով մի շարք ուղղություններով ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին, ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանը, էներգետիկ, կրթական և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին:

Մաչեյ Չուրան  շնորհակալություն է հայտնել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության համար և վերահաստատել, որ ԵՆԲ-ն պատրաստ է հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ կարևորություն ներկայացնող ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները: