ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև հայկական ընկերություն

ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև հայկական ընկերություն

Եվրոպական միության կողմից այսօր ներկայացված հակառուսական պատժամիջոցների փաթեթում ընդգրկված է ԵՄ Պաշտոնական ամսագրում «Տակո» ՍՊԸ (Taco-խմբ.) անվանմամբ գրանցված հայկական ընկերությունը, հայտնում է ԵՄ պաշտոնական տեղեկագիրը։

ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև յոթ իրանական կազմակերպություններ և ընկերություններ, ինչպես նաև ընկերություններ Չինաստանից, Ուզբեկստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սիրիայից:

«Միայն այն դեպքերում, երբ համագործակցությունը չի բերում ցանկալի արդյունքներ, ԵՄ-ն կձեռնարկի արագ, համաչափ և նպատակաուղղված գործողություններ՝ ուղղված բացառապես Ռուսաստանին զրկելու այն ռեսուրսներից, որոնք նրան հնարավորություն են տալիս շարունակել ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ: Նման անհատական ​​միջոցների ընդունումից հետո Միությունը կվերսկսի կառուցողական երկխոսությունը շահագրգիռ երրորդ երկրի հետ», - ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ՝ կապված 11-րդ պատժամիջոցների փաթեթի հետ։

Նշենք, որ ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցների ցանկում ընդգրկված են հայկական երկու ընկերություններ՝ վերոնշյալ Taco-ն և Milur Electronics-ը։ Պատժամիջոցների առնչությամբ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս երկու ընկերությունները էլեկտրոնիկայի մեծածախ վաճառողներ են։ Taco-ն համագործակցում է էլեկտրոնիկայի ռուսական դիլեր Radioavtomatika-ի հետ, իսկ Milur-ը համագործակցում է ռուսական ինտեգրալ սխեմաների նախագծման Milandr ընկերության հետ:

Աղբյուրը՝  news.am