ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Օրակարգում ընդգրկված էր չորս հարց։ 

Ըստ ՏԿԵՆ մամուլի հաղորդագրության՝ առաջինը ներկայացվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման և կառուցապատման վերաբերյալ հարցը: 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման, դրանց հողային պաստառներում համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլտվությունների օրինականության գործընթացը՝ բացառելով օրենքով չթույլատրված վայրերում հողերի օտարման և շինթույլտվությունների ապօրինի տրամադրման դեպքերը։ 

Երկրորդ հարցով ՏԿԵ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է 2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ կատարողականի վերլուծությանը։ 

Նախարարը հանձնարարել է գործադրել առավելագույն ջանքերը՝ ապահովելու համար բարձր կատարողական։ Նախարար Սանոսյանին է ներկայացվել նաև 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և վերլուծությունը։

Քննարկվել է նաև համայնքային ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների վերապատրաստումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ հարցը։ 

Նախարարը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների, գործնական կարողությունների, կառավարչական հմտությունների շարունակական կատարելագործման ուղղությամբ։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր։