Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում

Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում
Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում, Յանդեքս ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։
Երևանում Yandex քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորելը։
Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործելով Yandex քարտեզները՝
 Տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները
 Պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, կամ ընտրելով դրանք քարտեզի վրա,
 Տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը,
 Հասկանալ՝ ինչպե՞ս հասնել մոտակա կանգառ, ո՞ր համարի տրանսպորտը նստել և ինչքա՞ն կտևի երթևեկությունը։
Յանդեքսի հետ համատեղ աշխատանքը շարունակվում է, և երթուղիների առցանց ցուցադրման որակը կբարելավվի։
Այսպիսով, ապագայում ծառայությունը կարտացոլի երթուղիների բոլոր փոփոխությունները՝ որպես հասարակական տրանսպորտի բարեփոխումների մաս:
Հասարակական տրանսպորտի թվայնացման աշխատանքների շրջանակներում առաջիկայում պլանավորվում է նաև նոր գործառույթների ներդում, մասնավորապես՝
 Հասարակական տրանսպորտի գտնվելու վայրի մասին առցանց տվյալների տրամադրում
Տվյալ տրանսպորտի մոտենալու ժամանակահատվածի առցանց տրամադրում
Պլանավորվող երթևեկության ժամկետի ճշգրիտ տրամադրում՝ հաշվի առնելով քաղաքի խցանումները: