Դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ էժանանում է

Դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ էժանանում է

Դոլարն էժանանում է  աշխարհի այլ հիմնական արժույթների նկատմամբ, սակայն կայուն է եվրոյի նկատմամբ՝ տնտեսական հեռանկարների վերաբերյալ թրեյդերների անորոշության ֆոնին։ Այս մասին վկայում են գործարքների տվյալները։

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչեւ 1,0901 դոլար՝ նախորդ շրջանի փակման ժամանակ գրանցված 1,0903 դոլարից։ Յենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչեւ 143,39 յեն՝ 143,53 իենից։

Իսկ դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) նվազել է 0,19 տոկոսով՝ հասնելով 102,71 կետի։