Շարունակվում են Երասխ բնակավայրում կառուցվող առաջին խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները

Շարունակվում են Երասխ բնակավայրում կառուցվող առաջին խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները
Խաղահրապարակների կառուցման աշխատանքները դեռևս ավարտված չեն՝ նախատեսված են նոր սղարանների և երեխաների ժամանցը ապահովվող նոր տաղավարների տեղադրման աշխատանքներ։
Խաղահրապարակը կառուցվում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ի կողմից՝ համայնքապետարանի հետ նոր համագործակցության արդյունքում։
Խաղահրապարակի կառուցումը շատ կարևոր նախաձեռնություն էր, որին, անկասկած, կհաջորդեն երեխայակենտրոն նոր ձեռնարկների իրականացումը սահմանամերձ և սահմանապահ մեր բնակավայրերում և համայնքի մյուս հրապարակներում ու բակերում։
Սրան զուգահեռ Երասխում շարունակվում են երկաթի ձուլման գործարանի կառուցման շինարարական աշխատանքները։ Գործարանի կառուցումը շատ կարևոր ներդրում է մեր սահմանապահ և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար, որը կապահովվի նրանց նոր աշխատատեղերով և խթան կհանդիսանա նոր բարեկարգման ծրագրերի իրականացմանը վերոնշյալ բնակավայրում։