Բակային տարածքների հիմնանորոգումը ամենակարևոր խնդիրներից է. փոխքաղաքապետ

Բակային տարածքների հիմնանորոգումը ամենակարևոր խնդիրներից է. փոխքաղաքապետ

Բակային տարածքների հիմնանորոգումը, բակերի վերականգնումը Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների ամենակարևոր խնդիրներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը։ Այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Որպեսզի մեր երեխաներն ունենան հնարավորություն՝ բակերում խաղալու, մենք ունենանք հնարավորություն՝ բակի ծառերի տակ նստելու, կարևոր է, որ մեր մոտեցումը բակերի նկատմամբ փոխենք։ Եթե բակերը նույնպես ընկալվեն տան մի մաս, ավտոտնակի տիրոջ մոտ հարց չի առաջանա, թե այն ինչու են հեռացնում ու տարածքը կանաչապատում։ Ձեր ուշադրություն կենտրոնում պահեք այս բոլոր ծրագրերը, որ մենք տարեվերջին արձանագրենք բակերի հիմնանորոգման ռեկորդային ցուցանիշներ», - նշել է Ավինյանը։

Աղբյուրը՝   shabat.am