Դիտարկվեցին Արտենի բնակավայրում ընթացող աշխատանքներ

Դիտարկվեցին Արտենի բնակավայրում ընթացող աշխատանքներ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, Արտենիի վարչական տարածքի աշխատակցի և Արտենի-Արագած բնակավայրերի կոմունալ բաժնի պատասխանատուի հետ շրջայց իրականացրեց Արտենի բնակավայրում, ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին։
Շրջայցի սկզբում համայնքի ղեկավարը և աշխատակիցները դիտարկեցին Արտենիում 2023 թ․-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակում գրեթե ավարտին հասցված ասֆալտապատման աշխատանքները՝ Բաղրամյան փողոց, ընդհանուր 510մ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32․644․543 ՀՀ դրամ, որից 60% -ը համայնքի ներդրմամբ, 40%-ը՝ պետության։
Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը զրուցեց ճանապարհաշինարարի հետ, ծանոթացավ արված աշխատանքներին, արեց դիտարկումներ։
Հաջորդիվ պաշտոնատար անձինք դիտարկեցին բնակավայրում ընթացող մեկ այլ շինբարեկարգման աշխատանք՝ ոռոգման ջրի ջրագծի հիմնանորոգում։
Պաշտոնատար անձինք այնուհետև ծանոթացան Արտենիի մշակույթի տան տարածքին, առկա խնդիրներին։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով՝ բոլոր խնդիրներն արձանագրվեցին, առաջիկայում լուծումներ տալու նպատակով։
Համայնքի ղեկավարը Արտենի բնակավայրի վարչական ղեկավար Մանուշակ Շատոյանի հետ քննարկեց բնակավայրի խնդիրները, հարկերի և տուրքերի հետ կապված հարցերը, բնակիչներին անհանգստացնող խնդիրները և բնակավայրին վերաբերող այլ հարցեր։